Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հունիս

ՀՀ ոստիկանությունում կնշանակվի  Եվրաջասթի հետ համագործակցության պատասխանատու

ՀՀ ոստիկանությունում կնշանակվի  Եվրաջասթի հետ համագործակցության 
պատասխանատու

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-ին ժամանել  է  Նիդերլանդների Թագավորություն։ Նույն օրը ՀՀ ոստիկանության պետը հանդիպել է Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանին։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ողջունելով ՀՀ ոստիկանության պետին՝ Եվրաջասթի նախագահը կարևորել է առաջին անգամ ՀՀ բարձրաստիճան պատվիրակության այցելությունը` ընդգծելով իր ղեկավարած կառույցի պատրաստակամությունը ընդլայնելու համագործակցությունը Հայաստանի հետ։ Այս համատեքստում նա կարևորել է տարվա սկզբին ՀՀ արդարադատության նախարարությունում և գլխավոր դատախազությունում Եվրաջասթի հետ համագործակցության պատասխանատուների նշանակումը։

Կողմերը քննարկել են Եվրաջասթի և Հայաստանի միջև արդեն իսկ առկա համագործակցության ընդլայնման և խորացման հնարավորությունները։ 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ ոստիկանությունում ևս համագործակցության պատասխանատու նշանակելու վերաբերյալ։

ՀՀ ոստիկանության պետը գրառում է կատարել Եվրաջասթի պատվո հյուրերի մատյանում։ 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ