Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բռնցքամարտի ֆեդերացիան դատի է տվել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարին

Բռնցքամարտի ֆեդերացիան դատի է տվել սպորտի և երիտասարդության հարցերի 
նախարարի պաշտոնակատարին

 ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան դատի է տվել ՀՀ սպորտի և երիտասարդներ նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն իր ֆեյսբուքի էջում գրել է. «ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի մամուլի ասուլիսից պարզ դարձավ, որ վերջինս չի ցանկանում կատարել դատարանի որոշման և օրենքի պահանջները, որն էլ ենթադրում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատասխասխանատվություն: Դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի քրեական գործ հարուցի պաշտոնատար անձի կողմից դատական ակտը դիտավորությամբ չկատարելու հիմքով»:

Օրեր առաջ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը հայտարարել էր, որ նախարարությունը դադարեցրել է բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը և չի վերակագնել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am