ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Սլովակիա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Բրատիսլավա` մասնակցելու Վիշեգրադյան քառյակի, Արևելյան գործընկերության անդամ երկրների և ԵՄ գործընկերների լիագումար հանդիպմանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
Կարդացեք հոդվածը` Русский