Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էմերին կարևորում է «Վալենսիա»-«Արսենալ» պատասխան խաղը  

Էմերին կարևորում է «Վալենսիա»-«Արսենալ» պատասխան խաղը

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայ էմերին Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղը ևս կարևոր է համարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Էմերին այն կարծիքին էր, որ բարդ է լավ արդյունքի հասնել կիսաեզրափակիչի առաջին խաղում և թիմին հաջողվել է լավ արձագանքել առաջինը բաց թողած գնդակին:

««Վալենսիա»-ի հետ դիմակայությունը դեռևս 50/50 է: Իսպանական թիմը ֆիզիկապես ամուր ֆուտբոլիստներ ունի: Հիմա պետք է նախապատրաստվենք երկրորդ խաղին, որը ևս կարևոր է»,-ասել է Էմերին:

Լոնդոնում կայացած «Արսենալ»-«Վալենսիա» խաղում հաշիվը բացեցին իսպանական թիմի ֆուտբոլիստները: 11-րդ րոպեին «Վալենսիա»-ին առաջ մղեց Դյակաբին: Սակայն «զինագործներից» Լյակազեթը նախ 18-րդ, ապա 25-րդ րոպեներին գրավեց «Վալենսիա»-ի դարպասը և դուբլ ձևակերպեց: Երկրորդ խաղակեսի վերջնամասում «Արսենալ»-ը խփեց նաև երրորդ գնդակը: Այս անգամ աչքի ընկավ Օբամեյանգը: «Զինագործները» հաղթեցին 3:1 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 75-րդ րոպեին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am