Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Խաչատրյանը ՀՀ վարչապետին ներկայացրել է Հարկային օրենսգրքի վերաբերյալ առաջարկներ

«Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Խաչատրյանը ՀՀ վարչապետին ներկայացրել է Հարկային օրենսգրքի վերաբերյալ առաջարկներ

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ապրիլի 26-ին ՀՀ վարչապետին է ուղարկել գրավոր առաջարկներ՝ ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։

«Առաջարկները ներառում են ինչպես կոնկրետ առաջարկություններ, այնպես էլ հայեցակարգային մոտեցումներ և սկզբունքներ` հարկային և մաքսային քաղաքականության վերաբերյալ:
Ներկայացվում են նաև հստակ մոտեցումներ, թե արդյոք նշված նախագիծը ստեղծո՞ւմ է անհրաժեշտ և բավարար իրավական հիմքեր` ՀՀ-ում տնտեսական հեղափոխության իրականացման համար»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am