Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վարչապետ Փաշինյանը տեղական ավիափոխադրողներ ունենալը համարում է ստրատեգիական նշանակության հարց

Վարչապետ Փաշինյանը տեղական ավիափոխադրողներ ունենալը համարում է 
ստրատեգիական նշանակության հարց

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղական ավիափոխադրողներ ունենալը ստրատեգիական նշանակության հարց է, սակայն կառավարությունը չի պատրաստվում ստեղծել ավիաընկերություն ու դրան տալ ազգային ավիափոխադրողի կարգավիճակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Նիկել Փաշինյանն այս մասին խոսեց ԵՊՀ-ում Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը:
«Մենք ակտիվ աշխատանքներ ենք իրականացնում, սակայն մեր տեսակետն այն չէ, թե կառավարությունը պետք է ավիաընկերություն ստեղծի և ազգային փոխադրողի կարգավիճակ տա դրան: Մենք քննարկումների մեջ ենք «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայնների կառավարումը ստանձնած ընկերության հետ, փորձում ենք համատեղ հասկանալ, թե որտեղ ինչ խնդիրներ ունենք: Մենք նաև ուշադիր ուսումնասիրում ենք կառավարության այն որոշումը, որով հռչակվել է բաց երկնքի քաղաքականություն: Եվ փորձում ենք հասկանալ, թե այն որքանով է համապատասխանում այսօրվա մեր պահանջներին ու ապագայի կարիքներին»,-ասաց վարչապետը:
Նա նաև նշեց, որ փորձում են նաև վերլուծել, թե այլ գործընկերների հետ հարաբերությունները որքանով են համապատասխանում Քաղավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO)-ի կողմից սահմանված ստանդարտներին ու չափանիշներին: Կան տեսակետներ, թե երեք կետերում բավարար կերպով հաշվի առնված չեն մեր ազգային ու պետական շահերը:

«Պետք է հավասարակշռված քայլերով գնանք առաջ, որպեսզի ցնցումներ չառաջացնենք: Սակայն մյուս կողմից ես համաձայն եմ, որ տեղական ավիափոխադրողներ ունենալը ստրատեգիական նշանակության հարց է: Սակայն մեր քաղաքականությունն այն չէ, որ ինչ-որ ընկերության մենաշնորհի դիրք տանք: Եթե մենք տեղական փոխադրողի համար պայմաններ ենք ստեղծում, պետք է ստեղծենք բոլոր տեղական փոխադրողների համար, որպեսզի այդ դաշտում նոր ընկերություններ ի հայտ գան»,-եզրափակեց Փաշինյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]