Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի ու Արգենտինայի միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը

Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի ու Արգենտինայի միջև արձակուրդի և 
աշխատանքի ծրագրի մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ապրիլի 22-ին Ազգային ժողովում այն ներկայացրեց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը:

 «Հայաստանի Հանրապետության ու Արգենտինայի Հանրապետության միջև դեռևս 2011թ. Ստորագրվել է մուտքի արտոնագրի պահանջի վերցման մասին համաձայնագիրը, որը հնարավորություն է տալիս կողմերի քաղաքացիներին իրենց սովորական վավերական անձնագրերով տարանցել կողմի տարածքում, առանց մուտքի արտոնագրի պահանջի ու մնալ այնտեղ առավելագույնը 90 օր: Այս համաձայնագրով փոխադարձաբար վերացվել է վիզայի ռեժիմի անհրաժեշտությունը, ինչը մի կողմից խթանում է զբոսաշրջային հոսքերի ավելացմանը, նպաստում է բարեկամ պետությունների երկկողմ հարաբերությունների զարգացմանը, սակայն միևնույն ժամանակ առանց կարգավորման է թողնում կողմերի քաղաքացիներիч կողմերի պետությունների տարածքում գտնվելու ընթացքում որևէ բնույթի գործունեություն ծավալելու հետ կապված հարաբերությունները: Այս բացը լրացնելու համար ստորագրվել է ՀՀ ու Արգենտինայի միջև ստորագրվել է արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին համաձայնագիրը:

Համաձայնագիրը թույլ կտա կողմերի միջև դյուրացնել կողմերի միջև փոխադարձ մուտքի արտոնագրերի տրամադրումը, ինչը թույլ կտա քաղաքացիների մուտք գործել ու մնալ կողմերի տարածքում զբոսաշրջության և արձակուրդի նպատակով»,- ասաց Հովհաննիսյանը:

                                                                                                                                            


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am