Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Ապրիլ

Լիբիայում մարտերի ընթացքում զոհվածների թիվը հասել Է 189-ի, վիրավորվել Է 816 մարդ


ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբիայում՝ Տրիպոլիի շրջանում, շարունակվող մարտերի ընթացքում զոհվածների թիվը հասել Է 189-ի, եւս 816 հոգի վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է երկրում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ստորաբաժանման տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԱՀԿ-ի ներկայացուցիչ Թարիք Յազարեւիչը հայտնել Էր 174 զոհվածների եւ 756 վիրավորների մասին: «Հակամարտությունը Լիբիայում, Տրիպոլիում. զոհվել Է 189 մարդ, վիրավորվել՝ 816 հոգի: Վերաբնակված Է ավելի քան 18 հազար մարդ»,-ասված Է կազմակերպության Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ: «ԱՀԿ-ն եւ առողջապահության ոլորտի գործընկերներն զբաղվում են շարժական բժշկական բրիգադների համակարգմամբ, որոնք ուղարկվում են տեղահանված մարդկանց կենտրոններ եւ զբաղվում հիվանդների բուժմամբ»,- նաեւ ասված Է հաղորդագրության մեջ:

Ապրիլի 4-ին Լիբիական ազգային բանակի մարշալ Խալիֆա Հաֆթարը հրամայել Է իր ուժերին հարձակում սկսել Տրիպոլիի վրա՝ այն «ահաբեկիչներից ազատելու» համար: Հաֆթարի բանակի ստորաբաժանումները հսկողություն են հաստատել Լիբիայի մայրաքաղաքից հարավ գտնվող Գարյան եւ Սուրման քաղաքների նկատմամբ: Նաեւ բանակի օդուժը հարված Է հասցրել Տրիպոլիի Միտիգա միակ գործող օդանավակայանին, ինչի հետեւանքով չեղարկվել են բոլոր չվերթները:

Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը լոյալ զինված ուժերը ապրիլի 7-ին հայտարարել են Լիբիական ազգային բանակի դեմ «Ցասման հրաբուխ» ռազմական գործողությունն սկսելու մասին Ներկայում Լիբիայում պահպանվում Է երկիշխանությունը. երկրի արեւելքում, Տոբրուք քաղաքում, գտնվում Է խորհրդարանը, իսկ արեւմուտքում՝ Տրիպոլի մայրաքաղաքում, հաստատված Է ՄԱԿ-ի աջակցությամբ ձեւավորված եւ միջազգային հանրակցության կողմից ճանաչված ազգային համաձայնության կառավարությունը՝ Սարաջի գլխավորությամբ: Երկրի արեւելքում հաստատված իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ՝ հենվելով ազգային բանակի վրա, որը գլխավորում Է մարշալ Խալիֆա Հաֆթարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ