Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Ապրիլ

ՀՀ ՏԿՏՏ նախարարությունը նախատեսում է փոխել ավտոմեքենաների տեխզնման պարբերականությունը


ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նախատեսում է փոխել ավտոմեքենաների տեխզնման պարբերականությունը՝ հաշվի առնելով  շահագործման տարեթվերը և այլ չափանիշներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին նշել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:    

«Այսինքն, եթե անձն ավտոմեքենան նոր է գնել, ապա պարտադիր չէ, որ այն ամեն տարի տեխզննություն անցնի: Իհարկե, հիմա կդժվարանամ կոնկրետ թվեր ու ժամկետներ նշել, որովհետև հիմա քննարկումների փուլում ենք, սակայն հստակ կարող եմ ասել, որ նոր մեքենա ունեցողը հաստատ նույն պարբերականությամբ այն չի տանի տեխզննման, ինչ, ասենք, 10 տարվա մեքենա ունեցողը»,-ասաց Հակոբ Արշակյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ հիմա նշված հարցի հետ կապված քննարկումներ են, այնպիսի որոշում կընդունվի, որ տեխզննման գործընթացը մի կողմից՝ չբարդանա, մյուս կողմից՝ արդյունավետ լինի:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ