Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Ապրիլ

Արայիկ Հարությունյանն Արցախի խնդրի կարգավորման գործում Մինսկի խմբի ձևաչափը լավագույնն է համարում


ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխելու անհրաժեշտություն չի տեսնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարությունյանը նման կարծիք հայտնեց Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպումից հետ լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով տեսակետներին, թե խնդրի կարգավորման հարցում պետք է մանդատ տալ Ռուսաստանին:

«Մենք այսօրվա դրությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ընդունում ենք: Թեև այս ձևաչափով դեռ լուծում չի տրվել, բայց այսօրվա դրությամբ դա լավագույնն է: Մանդատի փոփոխության կարիք չենք տեսնում»,-ասաց Հարությունյանը:

Նա նշեց, որ Ռուսաստանը կարևորագույն և գլխավոր գործընկեր է, բայց դա չի նշանակում, որ մանդատի փոփոխություն պետք է լինի:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը:




Այս թեմայով

... վերջին լուր "Ղարաբաղյան հիմնահարց" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ