Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մարտի 21-ին սպասվող իրադարձությունները

Մարտի 21-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ մարտի 21-ին, Կառավարությունում տեղի կունենա գործադրի հերթական նիստը: Օրակարգում երկու տասնյակից ավելի հարցեր են:

1971 թվականից սկսած յուրաքանչյուր տարի աշխարհում մարտի 21-ին նշում է Անտառների միջազգային օրը: Անտառների միջազգային օրվա 2019 թվականի կարգախոսն է «Անտառների դերի և նշանակության իրազեկումն ու կրթությունը»: Օրվա առթիվ Երևանում կանցկացվի «Անտառները և կրթությունը» խորագրով աշխատաժողով։

Ձկնաբույծները կներկայացնեն ստորերկրյա ջրերի արդյունավետ օգտագործման իրենց լավագույն գործելակերպը։ Միջոցառմանը մասնագետները կանցկացնեն գործնական վերապատրաստում:

Լրագրողների հետ կհանդիպեն Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը և փաստաբան Աղավնի Մադոյանը: Կներկայացվի Ժուռնալիստների միության աշխատանքը:

 «Պեղումներ» անվան տակ կատարվող գործողությունների դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնության» անդամները հանդես կգան ասուլիսով: Նրանք կբարձրացնեն Քարահունջի տնօրենի գործողություններին իրավական գնահատական տալու հարցը:

Ծիսական արարողություն եւ տոնախմբություն՝ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում: Հեթանոս հայերը, առաջնորդվելով արևային օրացույցով, գարնանային գիշերահավասարի օրը նշել են գարնան սկիզբը: Արեգ ամսվա Արեգակի օրը նշվել է նաև հաղթանակի աստված Վահագնի ծնունդը:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային երգչախմբի՝ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հոբելյանին նվիրված համերգը: Դիրիժոր՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյան:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am