Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պերճանքի առարկաների վրա համաշխարհային ծախսերի մեկ երրորդը բաժին Է ընկնում Չինաստանի բնակիչներին

Պերճանքի առարկաների վրա համաշխարհային ծախսերի մեկ երրորդը բաժին Է ընկնում Չինաստանի բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի բնակիչները, 2018 թվականի արդյունքներով, շուրջ 295 մլրդ դոլար են ծախսել պերճանքի առարկաներ գնելու վրա, ինչը 20 տոկոսով ավելի Է 2017 թվականի համեմատությամբ: Bain & Co միջազգային կոնսալտիգային ընկերության հետազոտության համաձայն, չինացիների ծախսերը կազմել են համաշխարհային ցուցանիշի մեկ երրորդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Զեկույցում նշվում Է, որ լյուքս դասի ապրանքների սպառման աշխարհագրությունն աստիճանաբար տեղաշարժվում Է դեպի ՉԺՀ: Կանխատեսման համաձայն, մինչեւ 2025 թվականը Չինաստանի ներքին շուկային բաժին կընկնի աշխարհում պերճանքի առարկաների համար ծախսերի ընդհանուր ծավալի մոտավորապես 50 տոկոսը: Փորձագետներն այդ միտումը կապում են այն բանի հետ, որ ՉԺՀ-ի երիտասարդ սերունդը պատրաստ Է փող ծախսել թանկարժեք իրեր ձեռք բերելու համար: Ուսումնասիրությունը ցույց Է տվել, որ լյուքսային բրենդների հիմնական գնորդները 23-ից մինչեւ 38 տարեկան քաղաքացիներն են, ընդ որում՝ նրանց 70 տոկոսը սեփական տներ ունի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am