Քաղաքականություն

Հայաստանն ու Ղազախստանը կշարունակեն բազմաշերտ համագործակցությունը. ԱԳՆ խոսնակ

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Ղազախստանը կշարունակեն բազմաշերտ համագործակցությունը. ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Ղազախստանի հետ ունի լայնածավալ և կարևոր օրակարգ, բազմաշերտ համագործակցություն, որը մեծ կարևորություն և նշանակություն ունի Հայաստանի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Ղազախստանի նախագահի հրաժարականին, այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Մենք այդ բոլոր ուղղություններով համագործակցում ենք ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Առաջնային են նաև ՀԱՊԿ-ը և ԵԱՏՄ-ն, և այս առումով աշխատանքները շարունակվելու են»,-ասաց նա:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել մարտի 19-ին: Հրաժարականից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ։ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական գործակցությունը և նախագահ Նազարբաևի հետ ձևավորված անձնական հարաբերությունները: Նա հաջողություններ է մաղթել նախագահ Նազարբաևին իր հետագա գործունեության մեջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպել Աստանայում՝ մայիսի 29-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովի շրջանակում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում