Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Ապրիլ

Ոստիկանությունը ձերբակալել է Ուտրեխտում հրաձգության հետ կապված եւս մեկ կասկածյալի


ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդների ոստիկանությունը ձերբակալել Է Ուտրեխտում հրաձգության հետ կապված եւս մեկ կասկածյալի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Algemeen Dagblad թերթը:

Հրատարակության տվյալներով՝ ոստիկանությունը հայտնել Է 40-ամյա մի տղամարդու բերման ենթարկելու մասին, որը «կասկածվում Է հրաձգությանը մեղսակից լինելու մեջ»: Ոստիկանությունը նշել Է, որ պատահարում ձերբակալվածի դերը հետաքննվում Է:

Ավելի վաղ հրաձգության կասկածանքով ձերբակալվել Է Թուրքիայից սրված 37-ամյա Գյոքմեն Թանիշը, որը ներկայում կալանքի տակ Է գտնվում: Ենթադրվում Է, որ նա հանցագործության վայրից փախել Է Renault Clio ավտոմեքենայով, որն այնուհետեւ հայտնաբերվել Է քաղաքի փողոցներից մեկում: Ավտոմեքենայում թողնվել Էր մի գրություն, որի բովանդակությունը պարզել են իրավապահները:

Dutch News պորտալի տվյալներով, դատախազությունը հայտարարել Է, թե այդ գրությունը թույլ Է տալիս ենթադրել, որ միջադեպն ահաբեկչական բնույթ Է կրել: Ոստիկանության տվյալներով՝ մարտի 18-ին առաջին կեսին Ուտրեխտում իրականացված գրոհի հետեւանքով զոհվել Է երեք մարդ, եւս հինգը վերքեր են ստացել: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանց անհրաժեշտ բուժօգնություն Է ցուցաբերվել:

Բժիշկների խոսքով՝ նրանցից երեքը ծանր վիճակում են: Առայժմ հայտնի չԷ, թե ինչ դրդապատճառներով Է ղեկավարվել Գյոքմեն Թանիշը:

Իրավապահ մարմինները չեն բացառում, որ հարձակվողն ահաբեկչական նպատակներ Է ունեցել, սակայն կան նաեւ ենթադրություններ, որ գրոհն իրականացվել Է ընտանեկան պատճառներով: Մի շարք ԶԼՄ-ներ, վկայակոչելով Թանիշին ճանաչող անձանց, նաեւ պնդում են, որ նա հոգեկան խնդիրներ ուներ եւ թմրանյութեր Էր օգտագործում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ