Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մարտ

ԱՄՆ-ում 104 տարեկանում մահացել է Հայոց ցեղասպանությունից փրկված և Ռուզվելտին լուսանկարած Արթին Հայկը


ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Միլուոքի քաղաքի հայտնի լուսանկարիչ, Հայոց ցեղասպանությունից փրկված Արթին Հայկը 104 տարեկանում մահացել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Milwaukee Journal Sentinel-ը տեղեկացնում է, որ նա մահացել է տարեցների կենտրոնում:

 Նա իր աշխատանքային գործունեության ընթացքում լուսանկարել է բազմաթիվ նշանավոր դեմքերի, գործիչների, մասնավորապես, ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին:

Արթին Հայկը 105 տարեկան կդառնար օգոստոսին:

Նա ունի չորս աղջիկ, ինը թոռ, 17 ծոռ եւ ծոռնուհի:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ