Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կարմիր խաչը 190 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Դոնեցկի և Լուգանսկի շրջաններ

Կարմիր խաչը 190 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Դոնեցկի և Լուգանսկի 
շրջաններ

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շինանյութերով բեռնված 190 տոննա քաշով  9 բեռնատար է ուղարկել Դոնեցկի և Լուգանսկի շրջաններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով korrespondent.net-ը, այս մասին հաղորդում է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը:

Կազմակերպությունն անցած շաբաթ 232 տոննա հումանիտար օգնություն էր ուղարկել Դոնբաս:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԿ-ը հումանիտար օգնության ֆոնդ է ստեղծել Դոնբասի բնակիչների համար, որի նպատակը տարածքի՝ զինված հակամարտությունից տուժած բնակչությանն օգնություն ցուցաբերելն է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am