Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վրաստանի խորհրդարանը հրաժարվեց հանցավոր հայտարարել Սահակաշվիլիի ռեժիմը

Վրաստանի խորհրդարանը հրաժարվեց հանցավոր հայտարարել Սահակաշվիլիի ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում չի պաշտպանել 2004-ից մինչեւ 2012 թվականը երկիրը ղեկավարած նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ռեժիմը հանցավոր հայտարարելու բանաձեւի նախագիծը, որը պատրաստել Էին ընդդիմադիրները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է օրենսդիր մարմնի հայտարարության մեջ:

Բանաձեւի նախագիծը պատրաստել Էր «Հայրենասերների դաշինք» ընդդիմադիր կուսակցությունը: Բացատրական գրության մեջ նշվում Է, որ՝ բանաձեւի նպատակը «Միասնական ազգային շարժման» կառավարման տարիներին Վրաստանում հաստատված ռեժիմը «հանցավոր ու անձնիշխանական» ճանաչելն Է, ինչպես նաեւ արդարության վերականգնումը, հանցագործությունների հետաքննումը եւ մեղավորներին պատժելը: Նախագծի համաձայն՝ դատախազությանը հանձնարարվում Էր վեց ամսվա ընթացքում ավարտին հասցնել նախկին իշխանության ղեկավարների դեմ հարուցված բոլոր քրեական գործերը:

Փետրվարի 21-ին անցկացված քվեարկության արդյունքում բանաձեւը պաշտպանել Է 45 խորհրդարանական, դեմ են քվեարկել 16-ը: Ընդամենը խորհրդարանն ունի 150 պատգամավոր:

«Մենք, ընդհանուր առմամբ, պաշտպանում ենք բանաձեւի բովանդակությունը, ինչես նաեւ այն կարծիքը, որ 2004-2012 թվականների ռեժիմը հանցավոր Էր: Սակայն մենք դիտողություններ ունենք բանաձեււի իրավական մասի վերաբերյալ: Եթե այդ մասը վերանայվի, ապա մենք պատրաստ ենք վերստին քննարկել նման բանաձեւի ընդունումը»,- հայտարարել Է խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, որի խոսքը մեջբերված Է օրենսդիր մարմնի կայքում զետեղված հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am