Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵՊՀ-ում բացահայտվել են 800 մլն դրամից ավելի չարաշահումներ. Սանասարյան

ԵՊՀ-ում բացահայտվել են 800 մլն դրամից ավելի չարաշահումներ. Սանասարյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանում կոռուպցիոն գործընթացների շրջանակում բացահայտվել են  800 միլիոն դրամից ավելի չարաշահումներ։ Կառավարության նիստից հետո այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

«Քննչական կոմիտեն է այս պահին զբաղվում դրանով, ոստիկանությունը գործն ուղարկել է ՔԿ։ Մենք պատրաստ ենք մեր գրածի համար մանրամասներ ներկայացնել։ Մի քանի կետը, որ նշվեց, մեր մեծ աշխատանքի մի փոքր հատվածն էր», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Սանասարյանը:

Նա հիշեցրեց, որ ուսումնասիրություններ կատարվում են նաև այլ բուհերում՝ չարաշահումներն ու յուրացումները բացառելու համար, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում՝ Սերմերի գործակալությունում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am