Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ավետիք Էլոյանն այցելել է քաղաքաշինության կոմիտե

Ավետիք Էլոյանն այցելել է քաղաքաշինության կոմիտե

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե է այցելել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նորանշանակ խորհրդական Ավետիք Էլոյանը, որը համակարգելու է տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների, քաղաքաշինության, կադաստրի եւ ներդրումային ծրագրերի հարցերը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայությունից, կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանն աշխատակազմի անունից շնորհավորել է Ավետիք Էլոյանին՝ նշանակման կապակցությամբ, նշելով, որ դա թույլ կտա առավել արդյունավետ իրականացնել այն ծրագրերը, որոնց մեկնարկն արդեն տրվել էին վերջինիս՝ քաղաքաշինության կոմիտեն ղեկավարելու ժամանակահատվածում:

Ավետիք Էլոյանը, կոմիտեի աշխատակազմի ղեկավարների հետ քննարկել է քաղաքաշինական ոլորտի հիմնախնդիրներն ու դրանց լուծման տարբերակները, նախանշել առաջիկա համատեղ անելիքները, ներդրումային ծրագրերի խթանմանն ուղղված քայլերը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել այսուհետ նմանատիպ հանդիպումներն ու քննարկումները պարբերական դարձնել` ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը կյանքի կոչելու նպատակով:  

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am