Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Առողջապահության նախարարը վստահեցնում է՝ բյուջեի ավելացված գումարը բաշխվել է բոլոր բուժհաստատությունների միջև

 Առողջապահության նախարարը վստահեցնում է՝ բյուջեի ավելացված գումարը բաշխվել 
է բոլոր բուժհաստատությունների միջև

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առողջապահության ոլորտի բյուջեի համար ավելացված 10 մլրդ դրամը բաշխվել է Հայաստանի բոլոր բուժհաստատությունների միջև՝ ըստ հատուկ չափանիշների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ավելացված 10 մլրդ բյուջեն բաշխվել է Հայաստանի բոլոր բուժհաստատությունների միջև»,-նշեց Թորոսյանը:

Հարցին՝ արդյոք այն հավասարաչափ է բաշխվել՝ նախարարն ասաց՝ բաշխվել է ըստ ծրագրերի, հատուկ չափանիշներով:

Ավելի վաղ նախարարը հայտնել էր, որ 2019թ. համար առկա է առողջապահական բյուջեի վերջին տարիների համար աննախադեպ աճ՝ մոտ 10.5 մլրդ դրամ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am