Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սփյուռքահայ գործարար ներուժի ու հայրենիքի արվեստի միավորում՝ պատկերասրահ- սրճարանի տեսքով

Սփյուռքահայ գործարար ներուժի ու հայրենիքի արվեստի միավորում՝ պատկերասրահ-
սրճարանի տեսքով

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երբ սփյուռքահայ գործարար ներուժն ու առեւտրավարչագիտական կարողությունները միավորվում են հայաստանյան արվեստի հետ, ստացվում է իր տեսակի մեջ եզակի ու տարբերվող ARMI ARTS Gallery and Wine պատկերասրահ-սրճարանը, որտեղ մեկ գավաթ գինու կամ սուրճի շուրջ արվեստի սիրահարները կկարողանան ցուցահանդեսների ներկա լինել, հաճելի ժամանակ անցկացնել ու քննարկել և քննադատել արվեստին վերաբերող ֆիլմեր, գեղանկարներ և այլն: Պատկերասրահ- սրճարանի բացումը նախատեսվում է կատարել բաժնետերերից մեկի՝ նկարչուհի Արմի Հարությունյանի կտավների անհատական ցուցահանդեսով:

Պատկերասրահ-սրճարանի նպատակն է՝ քաջալերել երիտասարդ արվեստագետներին իրենց ընտրության հարցում: Այն հավակնում է դառնալ քաղաքի ամենագեղեցիկ ու գողտրիկ անկյունը, որտեղ սկսնակ ու կայացած արվեստագետները, եւ ոչ միայն, կկարողանան կազմակերպել սեփական եւ հավաքական ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, քննարկումներ:

Պատկերասրահ-սրճարանի ներքևի հարկը ծառայելու է նկարիչուհի Արմիի համար որպես արվեստանոց, որտեղ նաև տեղի կունենան դասավանդումներ:

Այս ներդրում-նախաձեռնությունը, բացի արվեստին ծառայելուց, կստեղծի նաև աշխատատեղեր: Սրճարանի բաժնետեր լիբանանահայ Սևակ Հակոբյանը նշում է, որ սրճարան-պատկերասրահի ստեղծման հիմքում դրվել է հայրենիքում ներդրումներ անելու, աշխատատեղեր ստեղծելու անհրաժեշտությունն ու գաղափարը: Նա հույս է հայտնում, որ արվեստագետների, արվեստի սիրահարների համար այն կդառնա անփոխարինելի վայր քաղաքի սրտում՝ Թումանյան 11 հասցեում:

ARMI ARTS Gallery and Wine սրճարան-պատկերասրահի պաշտոնական բացումը տեղի կունենա փետրվարի 22-ին, ժամը 17:00-21:00:

Քրիսթինա Աղալարեան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am