Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արամ Ա. Կաթողիկոսը պարգևատրել է հռչակավոր երաժիշտ Տիգրան Մանսուրյանին

Արամ Ա. Կաթողիկոսը պարգևատրել է հռչակավոր երաժիշտ Տիգրան Մանսուրյանին

ԵՐԵՎԱՆ, 18  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը «Ասպետի Կարգ»-ի շքանշանով պարգևատրել է ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը:

Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ ժողովրդի գոյատևման համար երաշխիք են ազգային արժեքները: Նա նշել է, որ Տիգրան Մանսուրյանն իր ամբողջ կյանքը նվիրել է երաժշտությանը, և տարիների ընթացքում նրա ստեղծագործությունները հնչել են ինչպես Հայաստանի, այնպես էլ համաշխարհային բեմերում:

 «Ձեր ստեղծագործություններով մեր ժողովրդի զավակներն ու օտարները փոխանցեցին հայի հարազատ ոգին ու ամուր հավատքը, հայի խոր տառապանքն ու հրաշափառ վերածնունդը»,- ասել է Արամ Ա. Կաթողիկոսը՝ դիմելով Տիգրան Մանսուրյանին: Նա ընդգծել է, որ Տիգրան Մանսուրյանն իր կյանքի այս փուլում ևս ձգտում է անդադրում ստեղծագործելու՝ հարստացնելով իր երաժշտական ժառանգությունը։ Ավարտին, Վեհափառ Հայրապետն իր աղոթքն է բարձրացրել առ Աստված ու քաջառողջություն ու նորանոր հաջողություններ մաղթել Տիգրան Մանսուրյանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am