Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Զոհրաբ Մնացականյանն ու կանցլերի խորհրդականն անդրադարձել են ՀՀ և ԳԴՀ ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը

Զոհրաբ Մնացականյանն ու կանցլերի խորհրդականն անդրադարձել են ՀՀ և ԳԴՀ ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 16-ին Մյունխենում հանդիպել է  ԳԴՀ կանցլերի արտաքին և անվտանգության հարցերով խորհրդական Յան Հեքերի հետ:

«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-գերմանական հարաբերությունների զարգացման օրակարգի շուրջ՝ անդրադառնալով բարձրաստիճան փոխայցելությունների ժամանակ երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ վերջին շրջանում երկու երկրների հարաբերություններում արձանագրված դրական դինամիկան լավ նախադրյալներ է ստեղծում հայ-գերմանական փոխգործակցության օրակարգը նոր բովանդակությամբ լցնելու համար: Որպես կարևոր ուղղություն, ի թիվս այլոց, ընդգծվել են բարձր տեխնոլոգիաների, ստեղծարար կրթության և նորարարության ոլորտները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների շուրջ:

Զոհրաբ Մնացականյանը Յան Հեքերին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am