Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայաստանն ու Խորվաթիան ընդլայնում են երկկողմ օրակարգը՝ ներուժի լիարժեք օգտագործման համար

Հայաստանն ու Խորվաթիան ընդլայնում են երկկողմ օրակարգը՝ ներուժի լիարժեք 
օգտագործման համար

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 16-ին հանդիպել է Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, զրուցակիցները ընդգծել են փոխադարձ պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի առավել ընդլայնման և խորացման համար առկա ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ:

Այս համատեքստում երկուստեք կարևորվել է քաղաքական երկխոսության ակտիվացման, ինչպես նաև միջազգային կառույցներում փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Հայաստանի և Խորվաթիայի ԱԳՆ ղեկավարներն արձանագրել են Եվրոպայի խորհրդի՝ որպես ընդհանուր արժեքների և շահերի վրա հիմնված համաեվրոպական հարթակի արդյունավետության առավել բարձրացման ուղղությամբ միասնական քայլերի ձեռնարկման կարևորությունը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը զրուցակցին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները և կառավարության զարգացման օրակարգի առաջնահերթությունները:

Երկու երկրների ԱԳՆ ղեկավարները մտքեր են փոխանակել Հայաստանի և Եվրոպական միության գործընկերության շուրջ: Այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծել է, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը համագործակցության նոր հնարավորություններ է ընձեռում նաև Եվրամիության անդամ երկրների հետ:

Հայաստանի և Խորվաթիայի արտգործնախարարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]