Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի և Բելառուսի փորձագիտական շրջանակները ցանկանում են տնտեսական կապերի ընդլայնման հետազոտություն սկսել

Հայաստանի և Բելառուսի փորձագիտական շրջանակները ցանկանում են տնտեսական 
կապերի ընդլայնման հետազոտություն սկսել

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական փորձագիտական ակումբը Հայաստանի ու Բելառուսի միջև տնտեսական հարաբերությունները զարգացնելուն միտված երկկողմ փորձագիտական հետազոտություն կսկսի: «Արմենպրես»-ի մամուլի սրահում փետրվարի 16-ին հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

«2019թ. Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում ստանձնել է նախագահությունը: Այս տարին պետք է օգտագործել ամբողջությամբ՝ մեր երկրի շահերը ԵԱՏՄ-ում և դրանից դուրս ներկայացնելու համար: Մեր բելառուս գործընկերների հետ պայմանավորվել ենք փորձագիտական հետազոտություն սկսել՝ Հայաստան-Բելառուս տնտեսական և քաղաքական կապերի լայնամասշտաբ զարգացման համար, որը հնարավորություն կտա, օրինակ` Բելառուսի պետական մարմիններին, պետական ներդրումների մասնակցությամբ ներդրումային ընկերություններ ստեղծել` հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունները մի նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ»,- ասաց Սաֆարյանը:

Ակումբի անդամները կոչ են անում ՀՀ իշխանություններին մշակել այս ուղղությամբ իրականացվելիք քայլերի ռազմավարական ծրագիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am