Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Եվրամիությունը պահանջել Է նախագահական ընտրություններ անցկացնել Վենեսուելայում

Եվրամիությունը պահանջել Է նախագահական ընտրություններ անցկացնել Վենեսուելայում


ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը կոչ Է անում շտապ կարգով նոր նախագահական ընտրություններ անցկացնել Վենեսուելայում: Այդ մասին փետրվարի 13-ին հայտնել Է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք կոչ ենք անում շտապ կարգով կազմակերպել վստահություն ներշնչող նախագահական ընտրություններ՝ անհրաժեշտ երաշխիքների ապահովմամբ, ինչպես նաեւ ակնկալում ենք, որ շտապ օգնություն կցուցաբերվի միջազգային հումանիտար սկզբունքներին համապատասխան»,- ասել Է նա լրագրողներին Բրյուսելում:
Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն հունվարի 23-ին իրեն հռչակել Էր պետության նախագահ: ԱՄՆ-ը եւ մի շարք այլ երկրներ հայտարարել են Գուայդոյին ճանաչելու մասին եւ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյից, որի ընտրվելը նրանք օրինական չեն համարում, պահանջել են ուժային գործողություններ թույլ չտալ ընդդիմության դեմ: Մադուրոն իրեն հայտարարել Է սահմանադրական նախագահ, իսկ ընդդիմադիր խորհրդարանի ղեկավարին նա որակել Է ԱՄՆ-ի խամաճիկ: Ռուսաստանը, Չինաստանը եւ մի շարք այլ երկրներ պաշտպանել են Մադուրոյին՝ որպես Վենեսուելայի օրինական նախագահի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am