Հասարակական

Քննություն է տարվում պարզելու զինծառայողի մահվան հանգամանքները

1 րոպեի ընթերցում

Քննություն է տարվում պարզելու զինծառայողի մահվան հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա փետրվարի 12-ին, ժամը 18։00-ին N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ֆրունզիկ Վալերիկի Թամազյանը՝ թոքային զարկերակի տրոմբոեմբոլիա, սուր շնչառական անբավարարություն 3-րդ աստիճանի և արդիոգեն շոկ, նախասրտերի թրթռման պարոքսիզմ, լյարդային անբավարարություն, սրտի կանգ, վիճակը ծայրահեղ ծանր նախնական ախտորոշմամբ ընդունվել է Մարտակերտի զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 20։27-ին վերջինիս մոտ գրանցվել է կենսաբանական մահ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում