Մոսկվայում հողին հանձնեցին դերասան Սերգեյ Յուրսկուն
17:39, 11 Փետրվար 2019
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Յուրսկուն այսօր հողին են հանձնել Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատան 21-րդ տեղամասում՝ այսպես կոչված Դերասանների ծառուղում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Life-ին:
Յուրսկու գերեզմանը հեռու չԷ դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայայի, գրողներ Վլադիմիր Վոյնովիչի եւ Էդուարդ Ուսպենսկու, կոմպոզիտոր Վլադիմիր Շայինսկու շիրիմներից: Յուրսկուն վերջին անգամ հրաժեշտ տալու Էին եկել նրա բազմաթիվ գործընկերներն ու երկրպագուները: Հիշեցնենք, որ խորհրդային եւ ռուս դերասան, թատրոնի ռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Յուրսկին 83 տարեկան հասակում մահացել Է լույս փետրվարի 8-ի գիշերը սրտի կանգի հետեւանքով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում