Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԺ հանձնաժողովն ուսումնասիրելու է ՊՆ-ի կողմից զինծառայողի մահը ուշ հայտնելու պատճառները

 ԱԺ հանձնաժողովն ուսումնասիրելու է ՊՆ-ի կողմից զինծառայողի մահը ուշ հայտնելու 
պատճառները

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը պատրաստվում է ուսումնասիրել հունվարի 1-ին սպանված պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանի մահը ՊՆ-ի կողմից ուշ հայտնելու դեպքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 11-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Հանձնաժողովը և ես հարցն անպայման առաջնահերթությամբ կուսումնասիրենք, և ընդհանրապես կհասկանանք՝ ինչ մեխանիզմների բացակայությունն էր, որ այսպիսի անորոշություն առաջացավ, որովհետև նախկինում, կարծես, եթե ուշանում էր մեկ-երկու օր, անմիջապես մեր պաշտպանական գերատեսչությունը տեղյակ պահում էր մեր կորուստների մասին»,- ասաց Քոչարյանը:

2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի պահպանության տեղամասում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանը: Նա տեղափոխվել է Մեղրի ԲԿ, որտեղ ժամը 08:10-ին մահացել է:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1 մասով՝ ինքնասպանության հասցնելը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am