Հասարակական

ՄԻՊ-ը հարցում է ուղարկել ՊՆ զոհված զինծառայողի մահվան լուրն ուշ հայտնելու դեպքի առթիվ

1 րոպեի ընթերցում

ՄԻՊ-ը հարցում է ուղարկել ՊՆ զոհված զինծառայողի մահվան լուրն ուշ հայտնելու դեպքի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքներ պաշտպանի գրասենյակը հունվարի 1-ին մահացած պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանի մահվան լուրը ՊՆ-ի կողմից ուշ հայտնելու դեպքի առթիվ հարցում է ուղարկել Պաշտպանության նախարարություն` պարզելու տեղի ունեցածի մանրամասները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 11-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Մենք հարցում ենք ուղարկել ՊՆ, որպեսզի հասկանանք` այդ ինչ դեպք է եղել: Հանրային արձագանքը հաշվի առնելով՝ ուզում ենք հասկանալ, թե ինչն է եղել պատճառը: Ես պետք է պաշտոնական պատասխան ստանամ, հետո գնահատական տամ»,- ասաց Թաթոյանը:

2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի պահպանության տեղամասում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանը: Նա տեղափոխվել է Մեղրի ԲԿ, որտեղ ժամը 08:10-ին մահացել է:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1 մասով՝ ինքնասպանության հասցնելը:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում