Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Չինաստանը պաշտպանել Է Իրանի հետ հաշվարկների մեխանիզմի ստեղծումը

Չինաստանը պաշտպանել Է Իրանի հետ հաշվարկների մեխանիզմի ստեղծումը

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը բարձր Է գնահատում իրանական միջուկային խնդրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) կատարման ուղղությամբ եվրոպական պետությունների գործադրած ջանքերը եւ պաշտպանում Է Իրանի հետ համատեղ հաշվարկների մեխանիզմի՝ INSTEX-ի ստեղծումը, հուսով Է, որ մոտ ժամանակներս մեխանիզմը բաց կլինի երրորդ երկրների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 1-ին Պեկինում կայացած ճեպազրույցում հայտնել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը:

Ավելի վաղ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի արտգործնարարարները հայտարարել են Իրանի հետ համատեղ հաշվարկների մեխանիզմ ստեղծելու մասին: Նշվել Է, որ «INSTEX-ը սկզբնական շրջանում կկենտրոնանա իրանական ժողովրդի համար առավել նշանակալի սեկտորների վրա, որոնց թվում են՝ դեղագործական արտադրանքը, բժշկական սարքավորումները եւ գյուղատնտեսական մթերքները»: «Չինաստանը ողջունում Է եվրոպական պետությունների՝ ԳՀՀԾ-ի պահպանմանն ու իրագործմանը միտված ջանքերը, մենք պաշտպանում ենք Իրանի հետ INSTEX համատեղ հաշվարկների մեխանիզմի ստեղծումը, ինչն ըստ ամենայնի ցուցադրում Է եվրոպական պետությունների հավատարմությունը մուլտիլատերալիզմին»,-հայտարարել Է դիվանագետը:

Նրա խոսքով՝ «Չինաստանը վճռականորեն պաշտպանում Է Եվրոպայի եւ Իրանի համագործակցության շարունակումը, համապատասխան մեխանիզմի աշխատանքի շուտափույթ սկսումը եւ դրա բաց լինելը երրորդ երկրների համար, պաշտպանում Է այն ջանքերը, որոնք նպաստում են Իրանի եւ միջազգային հանրակցության միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների նորմալացմանը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am