Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մարտի 1-ի գործով քննությունն ավարտին հասցնելը Հայաստանի համար սկզբունքային հարց է. Փաշինյան

Մարտի 1-ի գործով քննությունն ավարտին հասցնելը Հայաստանի համար սկզբունքային 
հարց է. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 1-ի գործով քննությունն ավարտին հասցնելը Հայաստանի համար սկզբունքային հարց է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռուսական «РБК» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք իր համար Մարտի 1-ի գործը սկզբունքային է:

«Այս գործը ոչ թե ինձ, այլ Հայաստանի համար է սկզբունքային: Գիտեք, երբ զոհվում է 10 քաղաքացի, չի կարող հենց այնպես անցնել: Պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել: Եթե խոսքը մարկային կյանքերի մասին է, ապա այդ դեպքերի հետ կապված գործերի քննության հարցում, նույնիսկ տարիներ անց, սահմանափակումներ չպետք է լինեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած դեպքերով պայմանավորված զոհվել է 10 մարդ (8 քաղաքացիական անձ, 2 ոստիկան): Տեղի ունեցածի վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և 2017թ. ապրիլից մինչև 2018թ. նոյեմբեր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովին (մարտի 1-ի դեպքերի ժամանակ զբաղեցրել է Երևանի կայազորի պետի պաշտոնը) մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am