Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՌԴ-ՆԱՏՕ խորհրդում կողմերը տարակարծիք Էին ՓՄՀՀՊ-ի եւ Ուկրաինայի նկատմամբ դիրքորոշումներում. Ստոլտենբերգ

ՌԴ-ՆԱՏՕ խորհրդում կողմերը տարակարծիք Էին ՓՄՀՀՊ-ի եւ Ուկրաինայի նկատմամբ դիրքորոշումներում. Ստոլտենբերգ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը եւ ՆԱՏՕ-ն միանգամայն տարբեր դիրքորոշումներ ունեն Փոքր ու միջին հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրի եւ Ուկրաինայում շարունակվող հակամարտության շուրջ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 25-ին հայտարարել Է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ամփոփելով ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի՝ Բրյուսելում կայացած նիստի արդյունքները:

«Այս երկու թեմաների շուրջ Էլ մենք տարակարծություններ ունեցանք: Հենց դրա համար Էլ կարեւոր Է այս երկխոսությունը»,-ասել Է նա:

Դաշինքի գլխավոր քարտուղարը հանդիպումը որակել Է կառուցողական ու օգտակար՝ չնայած կողմերի տարաձայնություններին:

«Այսօրվա հանդիպմանը մենք քննարկեցինք Հյուսիսատլանտյան անվտանգությանը վերաբերող ամենակարեւոր թեմաները: Մեր հանդիպումները ոչ միշտ են հարթ ընթանում, բայց դրա համար Էլ դրանք այդքան կարեւոր են»,-ասել Է Ստոլտենբերգը:

Նա հավելել Է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ՓՄՀՀՊ-ի գծով բեկման հասնելու որեւԷ նշան չի տեսնում: «Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի անդամներն ընդունում են, որ ՓՄՀՀՊ-ն կենսականորեն կարեւոր Է հյուսիսատլանտյան անվտանգության համար: Բայց պայմանագիրն այժմ սպառնալիքի տակ Է: Ցավոք, մենք բեկման որեւԷ նշան չտեսանք»,-նշել Է նա:

Դաշինքում վստահ են, որ ԱՄՆ-ի հարվածային դրոնները եւ հակահրթիռային պաշտպանության համակարգի համար թիրախ-հրթիռները չեն խախտում Փոքր ու միջին հեռահարության հրթիռների մասին պայմանագիրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am