Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում քննարկում է կայացել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի մասնակցությամբ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում քննարկում է կայացել «Հայաստան» համահայկական 
հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության կողմից հունվարի 22-ին  կազմակերպվել է քննարկում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառմանը ներկա էին ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարներ, բարերարներ ու Վաշինգտոնի հայ համայնքի ներկայացուցիչներ:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի ու Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի բացման խոսքից հետո Հայկակ Արշամյանը ներկայացրել է հիմնադրամի նոր օրակարգը` նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունների լույսի ներքո, կազմակերպությունը հանրային դիվանագիտության հզոր գործիքի վերածելու եղանակները, ինչպես նաև նոր ղեկավարության ջանքերը դրամահավաքի համակարգը վերափոխելու, հիմնադրամում Սփյուռքի ներգրավվածությունը ընդլայնելու ու երիտասարդ սփյուռքահայերի ցանց ստեղծելու, տեղեկատվական արշավների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

Հանդիպման ավարտին Հայկակ Արշամյանը պատասխանել է ներկաների` հիմնադրամի ապագա ծրագրերին վերաբերող հարցերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am