Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Կառավարությունը ԽՍՀՄ խնայբանկում ու ՀԽՍՀ համապետական բանկում ներդրված ավանդները կփոխհատուցի նաև ընթացիկ տարում

Կառավարությունը ԽՍՀՄ խնայբանկում ու ՀԽՍՀ համապետական բանկում ներդրված 
ավանդները կփոխհատուցի նաև ընթացիկ տարում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշմամբ նախկին ԽՍՀՄ խնայ­բան­կի ՀԽՍՀ հան­րա­պե­տա­կան բան­կում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը կշարունակվի նաև 2019 թվականին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այսպիսի որոշում կայացվեց հունվարի 24-ին տեղի ունեցած նիստի ընթացքում։

«Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ խմբերին՝

-Մինչև 1934 թվականի դեկ­տեմ­բերի 31-ը ներառյալ ծնված անձանց

-Հա­յաս­տանի Հան­րա­պե­տության պաշտպանության մարտական գործողությունների մաս­­նա­կից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողա­տա­րածք­ների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանա­մերձ հա­մայնք­ներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց»,- նշված է որոշման նախագծում:

Հարցն ընդգրկված էր կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]