Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Միջազգայնագետը Հայաստանի կողմից արտաքին քաղաքական վեկտորը չփոխելը գնահատելի է համարում

Միջազգայնագետը Հայաստանի կողմից արտաքին քաղաքական վեկտորը չփոխելը 
գնահատելի է համարում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռուսաստանի համար կարևոր և գնահատելի է, որ հեղափոխությունից ու իշխանափոխությունից հետո Հայաստանն իր արտաքին քաղաքական վեկտորում Ռուսաստանի հետ հարաբերությունների առումով փոփոխություն չի մտցրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Երևան-Մոսկվա տեսակամրջին նման տեսակետ հայտնեց  պատմական գիտությունների դոկտոր, ՌԳԱ համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կռիլովը:

«Հայաստանի ներկայիս իշխանությունները, երբ եկան իշխանության, փոխեցին իրենց ՝ նախկինում արտաքին քաղաքական ուղղությունը փոխելու մասին տեսակետը: Դա օբյեկտիվ է, քանի որ եթե ելնենք Հայաստանի ազգային հետաքրքրություններից, ապա չի կարելի քաղաքական ուղղությունը տանել դեպի Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման»,-ասաց Կռիլովը:

Նրա կարծիքով՝ Հայաստանն ու Ռուսաստանը հիմա անցնում են նոր հարաբերությունների ձևավորման փուլ, քանի որ եկել են նոր ուժեր, փոխվել է լիդերների սերունդը: Նրա խոսքով՝ հիմա չկա, այսպես ասած, երկու իշխանություն: «Կա խորհրդարան, որն աջակցում է վարչապետին, և բարեփոխումների ճանապարհ է բացվել: Թե ինչպես են կազմակերպվելու Ռուսաստանի հետ հարաբերությունները, արդեն հայտարարվել է, արտաքին քաղաքականության կուրսը չի փոխվելու: Դա շատ կարևոր և գնահատելի է Ռուսաստանի համար»,-ասաց Կռիլովը:

Նա նաև կարևորեց, որ Հայաստանում փոխակերպումները հաջող ընթանան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am