Տնտեսություն

Երկու և ավելի ավտոմեքենա ներկրելու դեպքում կլինեն հարկային պարտավորությունների փոփոխություններ

2 րոպեի ընթերցում

Երկու և ավելի ավտոմեքենա ներկրելու դեպքում կլինեն հարկային պարտավորությունների փոփոխություններ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ տարի Հայաստան է ներմուծվել 67 հազար 255, 2017 թվականին՝ 39 հազար 282, իսկ 2016-ին՝ 16 հազար 887 ավտոմեքենա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։ Հիմնականում ավտոմեքենաները ներմուծվել են Վրաստանից, ԱՄՆ-ից և Ճապոնիայից, որոնց ծագման երկրներն են Գերմանիան, Ճապոնիան, ԱՄՆ-ն և Կորեան։

Դավիթ Անանյանն անդրադարձավ երկու և ավելի ավտոմեքենա ներկրողների դժգոհություններին, որոնք կապված էին հարկային դրույքաչափերի բարձր լինելու հետ: Նա նշեց, որ իրենց խոստմանը համապատասխան արդեն լուծումներ են առաջարկել:

«Ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող մեր հայրենակիցները բողոքում էին, մեզ հորդորում էին, որ մենք օրենսդրությունը փոխենք: Մենք խոստացանք քննարկում անցնել: Ստացված առաջարկի հիման վրա ՊԵԿ-ի տեսակետը ներկայացրեցինք կառավարությանը, որտեղ քննարկումների արդյունքում վերջնականացվեց երկու տարբերակ: Դրանցից որևէ մեկի ընդունման պարագայում, ըստ էության, լուծվում է մեր հայրենակիցների բարձրացված խնդիրը: Չեմ բարձրաձայնի այդ տարբերակները, որովհետև դրանք դեռ քննարկման փուլում են: Մոտ օրերս բարեփոխումների շրջանակում մենք այդ տարբերակը ներմուծելու ենք փոփոխությունների փաթեթում: Այն գործելու է հետընթաց, այսինքն՝ 2018 թվականի հուլիսի 1-ից»,-ասաց Դավիթ Անանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում