Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լիբիան հրաժարվեց մասնակցել Բեյրութում Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին

Լիբիան հրաժարվեց մասնակցել Բեյրութում Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբիայի ԱԳ նախարարությունը որոշում Է ընդունել հրաժարվել Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) տնտեսական գագաթնաժողովին մասնակցելուց, որը պետք Է կայանա հունվարի 18-20-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Լիբիայի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ահմադ Օմար ալ-Արբդը:

«Լիբիայի համաձայնության կառավարության ԱԳ նախարարությունը որոշում Է ընդունել պաշտոնապես չմասնակցել ԱՊԼ-ի տնտեսական գագաթնաժողովին, որն անցկացվելու Է Բեյրութում: Լիբիական պատվիրակության տեղը դատարկ կլինի»,-ասել Է ալ-Արբդը: Լիբանանի շիաների բարձրագույն իսլամական խորհրդի ղեկավար Աբդել Ամիր Քաբալանը հունվարի 12-ին բողոք Էր հայտնել ԱՊԼ-ի գագաթնաժողովին Լիբիային հրավիրելու կապակցությամբ եւ արտակարգ նիստ Էր գումարել այս հարցի շուրջ: Քաբալանը հայտարարել Էր ազգային շահերին հանձնառության մասին՝ Լիբիայում շիա քարոզիչ Մուսա Սադրին, քարոզիչ Մոհամադ Յակուբին եւ լրագրող Աբաս Բադրեդինին առեւանգելու կապակցությամբ: Շիաների խորհրդի ղեկավարը սպառնացել Էր մարդկանց փողոց դուրս բերել եւ շրջափակել օդանավակայանը լիբիական պատվիրակության ժամանման դեպքում: Մուսա Սադրը 1978 թվականին Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի կողմից իր ուղեկիցների հետ հրավիրվել Էր Տրիպոլի. այնտեղից նա պետք Է Հռոմ ուղեւորվեր՝ հանդիպելու Հռոմի պապին: Սակայն ո՛չ Սադրը, ո՛չ նրա ուղեկիցները չհասան Իտալիա: Թե ինչ տեղի ունեցավ լիբանանցի շիաների հոգեւոր առաջնորդի հետ, մինչեւ այժմ հայտնի չԷ: Լիբանանում շիա դավանանքի ներկայացուցիչները Քադաֆիին մեղադրել են իրենց քարոզչին առեւանգելու մեջ եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը դնում են Լիբիայի ներկայիս կառավարության վրա: Միեւնուն ժամանակ Լիբիայի նախկին նախագահի որդին՝ Հանիբալ Քադաֆին, ձերբակալված Է եւ գտնվում Է լիբանանյան բանտում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am