Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նորընտիր ԱԺ-ի ամենաերիտասարդ պատգամավորն օրենսդիրում իր գործունեությունը տեսնում է արտաքին հարաբերությունների ոլորտում

Նորընտիր ԱԺ-ի ամենաերիտասարդ պատգամավորն օրենսդիրում իր գործունեությունը 
տեսնում է արտաքին հարաբերությունների ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորընտիր Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ամենաերիտասարդ՝ 25-ամյա պատգամավոր Սոնա Ղազարյանն արդեն որոշակի պատկերացում ունի, թե ինչպիսի օրենսդրական նախաձեռնություններ է հեղինակելու: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա ասաց, որ իր փորձն ու գիտելիքները ցանկանում է կիրառել արտաքին հարաբերությունների ոլորտում:

Ղազարյանը նշեց, որ չունենալով որևէ քաղաքական հարթակ՝ մշտապես բարձրաձայնել է քաղաքացիներին մտահոգող հարցերը:  «Օրենսդիրում ինձ տեսնում եմ արտաքին հարաբերությունների բլոկում: Ուսումս ստացել եմ «College of Europe»-ում, որտեղ մանրակրկիտ ուսումնասիրել եմ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները տարբեր ֆորմատներով: Մեկ տարի պրակտիկա եմ անցել ՀՀ արտաքին գործերի նախարարությունում»,-ասաց Ղազարյանը:

Թե ինչու է հենց «Իմ քայլը» դաշինքի ցուցակով մասնակցել ընտրություններին հարցին ի պատասխան նա ասաց, որ  հեղափոխության օրերին միասնական թիմով են մասնակցել ողջ գործընթացին և սա այն թիմն է, որի հետ նա կապում է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարացման գործընթացը: «Մենք Հայաստանի զարգացման համար ունենք միանման տեսլականներ։ Եվ սա այն թիմն է, որին ես վստահում եմ»,-նշեց նա:

Պատգամավորը շեշտեց, որ իրենց կուսակցության ցուցակով ներկայացված կանայք արհեստականորեն  ներառված չեն եղել: Նրա խոսքով՝  ցուցակում եղել են այն մարդիկ, ովքեր մշտապես հետաքրքրված են եղել և բարձրաձայնել են Հայաստանի խնդիրների մասին: «Քաղաքականությունը նաև կանանց համար է: Ինձ թվում է, որ Ազգային ժողովը նոր ձեռագիր է ստանալու»,-նշեց Ղազարյանը:

Մինչ ավագանու անդամ լինելը Սոնա Ղազարյանն աշխատել է սոցիալ-մշակութային հիմնադրամում,  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում, ԵԱՀԿ ԺՄԻԳ դիտորդական առաքելությունում ընտրությունների ժամանակ:

Աննա Գրիգորյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am