Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շահան Գանտահարյանը շնորհավորական ուղերձ է հղել «Արմենպրես»-ի 100-ամյակի կապակցությամբ

Շահան Գանտահարյանը շնորհավորական ուղերձ է հղել «Արմենպրես»-ի 100-ամյակի 
կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազդակ» օրաթերթի տնօրեն Շահան Գանտահարյանը շնորհավորական ուղերձ է հղել «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանին՝ գործակալության հիմնադրման 100-ամյա տարեդարձի կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն Անանյան, «Ազդակ»-ի անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ «Արմենպրես»-ի հիմնադրման 100-ամյա տարեդարձի կապակցությամբ: Յուրաքանչյուր լրատվամիջոցի հոբելյանի նշում, առավել ևս 100-ամյա հսկա ավանդով, մեծ տոն է հայկական մամուլի և հայկական լրատվամիջոցի որևէ ներկայացուցչի համար: Մեծ գոհունակություն ենք ապրում, որ Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի տնօրինությամբ գործած և նրա կողմից ղեկավարված հայկական հեռագրական գործակալությունն այսօր ամենապատվաբեր արհեստավարժությամբ, մասնագիտական մոտեցումներով և ամենաարդիական եղանակներով ոչ միայն հայկական աշխարհին, այլ նաև միջազգային լրատվական գործակալությունների հետ համագործակցության շնորհիվ միջազգային հանրությանը հասանելի է դարձնում ինչպես հայրենիքի, այնպես էլ սփյուռքի կարևորագույն իրադարձությունների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը:

Այսօրվա տեղեկատվական համակարգում «Արմենպրես»-ն իր հավաստիությամբ, առարկայականությամբ և արհեստավարժությամբ հայտնվել է սփյուռքյան լրատվադաշտի բազմաթիվ գործիչների ուշադրության կենտրոնում: Վստահ ենք, որ մեր նպատակաուղղված համագործակցությունը համահայկական լրատվադաշտի խնդիրների համատեղ քննարկման և միացյալ ծրագրերի իրականացման ուղղությամբ, կարևոր ներդրում կունենա հայկական մամուլի և ընդհանրապես հայկական լրատվադաշտի առաքելության կենսագործման հարցում»:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am