Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Նախարարությունն արդարադատության ոլորտում արհեստական բանականության բաղադրիչներ է ներդնում

Նախարարությունն արդարադատության ոլորտում արհեստական բանականության 
բաղադրիչներ է ներդնում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարությունը մշակել է արդարադատության ոլորտում արհեստական բանականության բաղադրիչների ներդրման գործիքակազմը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արդարադատության նախարարության 2018 թվականի մայիս-նոյեմբերի աշխատանքների ամփոփմանը նվիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

«Դա կմեծացնի արդարադատության մատչելիությունը և կէժանացնի արդարադատությունը: Որպեսզի պատկերացնեք՝  գործը էլեկտրոնային եղանակով մուտքագրելու դեպքում դատավորի համակարգչի էկրանին կբացվի այն որոշումը, որը պետք է մեկ մուտքով ընդունի և ուղարկի հասցեատիրոջը: Դա մի քանի ամիս կկրճատի այդ ժամկետը և միևնույն ժամանակ բազմապատիկ անգամ կնվազեցնի արդարադատության վրա ծախսվող միջոցները»,- ասաց Զեյնալյանը:

Ըստ նախարարի պաշտոնակատարի՝  ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներդրվել և գործարկվել է էլեկտրոնային հարցումների միասնական կայքը, որի օգնությամբ քաղաքացիները կարող են իրենց հարցումները, դիմումներն ու բողոքները էլեկտրոնային եղանակով ներկայացնել տեղեկատվություն տնօրինող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ:

Զեյնալյանը նաև հայտնեց, որ ընդլայնվել են e-notary էլեկտրոնային համակարգի գործառույթները, էլեկտրոնային եղանակով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների շրջանակը, ինչպես նաև ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հետ համակցման աշխատանքներ են իրականացվել, նաև՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման, ՀՀ ոստիկանության էլեկտրոնային կառավարման համակարգերի հետ: Համակարգի արդիականացման արդյունքում ընդլայնվել են այն նոտարական գործողությունների շրջանակը, որոնք մատուցվում են առցանց եղանակով, զարգացել է առցանց հերթագրման համակարգը, ստեղծվել է նաև առցանց եղանակով նոտարին որոշակի հարցումներ ուղարկելու հնարավորություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]