Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շիրակի մարզի գյուղական համայնքներում ընտրական գործընթացը հանգիստ է ընթանում

Շիրակի մարզի գյուղական համայնքներում ընտրական գործընթացը հանգիստ է 
ընթանում

ԳՅՈՒՄՐԻ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի գյուղական համայնքներում ընտրական գործընթացը հանգիստ է ընթանում: Մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների գյուղական համայնքները ներառող ամենամեծ թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ, 13:00-ի դրությամբ, ընտրությունները նորմալ են ընթանում, հանձնաժողովը բողոք կամ դժգոհություն ընտրատեղամասերից չի ստացել: Սակայն, ինչպես տեղեկացրեց թիվ 30 ԸԸՀ նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը, 2017 թվականի ԱԺ ընտրությունների համեմատ, գործընթացը պասիվ է. «ԸԸՀ-ն, որն ընդգրկում է 63 տեղամաս, ունի 27 հազար 70 ընտրող: Նրանցից 11:30-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 6,6 տոկոսը, իսկ նախորդ տարի ավելի քան 11 տոկոս է եղել այդ նույն ժամանակ»:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am