Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

Գեղարքունիքում տեղացած ձյունը չի խոչընդոտել ճանապարհատրանսպորտային երթեւեկությանը


ԳԱՎԱՌ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գեղարքունիքի մարզում դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերվա ընթացքում գրանցված տեղումները թափվել են թաց ձյան տեսքով, սակայն դրանից ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար դժվարություններ չեն ստեղծվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, ձյան առավելագույն շերտը, մինչեւ 6 սանտիմետրի չափով, դիտվել է Գավառի տարածքում, մինչդեռ մարզի մնացած տարածքներում այն հասել է ընդամենը 2-3 սանտիմետրի:«Համեմատաբար տաք եղանակի ազդեցության տակ ճանապարհներին մերկասառույց չի ձեւավորվել, իսկ տեղումները հիմնականում գրանցվել են թաց ձյան տեսքով: Բոլոր ուղղություններում մարզի ճանապարհները բաց են եւ երթեւեկելի: Մշակման աշխատանքներ այս պահին կատարվում են միայն Վարդենյաց լեռնանցքում, որտեղ ձյան շերտը կազմել է մոտ 10-15 սանտիմետր, սակայն ճանապարհի անցանելիությունն ապահովվում է»,-հավաստեց Գեւորգ Խաչատրյանը:

Խոսրով Խլղաթյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ