Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հարցված քաղաքացիների մեծ մասը հեռուստատեսությամբ հետևել է քաղաքական կուսակցությունների թեկնածուների մասնակցությամբ դեբատներին

Հարցված քաղաքացիների մեծ մասը հեռուստատեսությամբ հետևել է քաղաքական 
կուսակցությունների թեկնածուների մասնակցությամբ դեբատներին

 ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անցկացված հարցումներին մասնակցած քաղաքացիների 54.5 տոկոսը դիտել է քաղաքական կուսակցությունների թեկնածուների մասնակցությամբ հեռուստադեբատները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը`  ներկայացնելով դեկտեմբերի 1-4-ը անցկացված «Նախընտրական ճեպընթաց. վերջին կանգառ» խորագրով հարցումների պատասխանները: 

Նավասարդյանը նշեց, որ հեռուստատեսության միջոցով դեբատներին հետևել է հարցվածների 91.7 տոկոսը, էլեկտրոնային ԶԼՄ-ների միջոցով՝ 17.7 տոկոսը:

  «Հարցին, թե ինչպես եք գնահատում հեռուստադեբատների կիրառումը մեր քաղաքական մշակույթի մեջ, հարցվածների 43.4 տոկոսը ավելի շուտ դրական է գնահատել, 6.1 տոկոսն էլ բացասական»,-ասաց նա:

Հարցումներն անցկացվել են դեմ առ դեմ սկզբունքով` 1100 հոգու միջև: Հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները` բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզում և Երևանի բոլոր վարչական շրջաններում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am