Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կրթության ոլորտում տնտեսված գրեթե 700 մլն դրամը կուղղվի կառավարության պահուստային ֆոնդ

Կրթության ոլորտում տնտեսված գրեթե 700 մլն դրամը կուղղվի կառավարության 
պահուստային ֆոնդ

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով կրթության ոլորտի գծով նախատեսված ծախ­սե­րում կկատարի ծավալների ճշգրտում և ոլորտում առաջացած խնայողություններով կհամալրի պա­հուս­տա­յին ֆոնդը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 6-ի նիստի օրակարգում:

Հիմնավորման համաձայն, ՀՀ կրթության և գիտության նա­խա­րարության, ՀՀ մարզպետարանների և Երևանի քա­ղա­­քապետարանի կողմից ՀՀ ֆինանս­նե­րի նախարարություն ներկայացված տվյալ­­ների համաձայն ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով կրթության ոլորտի գծով նա­խա­­տեսված ծախ­սե­րում, ընդհանուր առմամբ, կանխատեսվում է շուրջ 690.7 մլն դրամի չափով տնտե­սումներ: Դրանք հիմնականում պայմանավորված են 2018 թվականի պետական բյուջեի հաշ­վարկ­­ներում կիրառվածի դիմաց սովորողների միջին թվաքանակի նվազմամբ:

«Ուստի, նպա­տա­կահարմար է վերը նշված տնտեսումների շնորհիվ ազատվող բյուջետային հատկացում­ները վերահասցեագրել այլ նպատակների»,- ասված է հիմնավորման մեջ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am