Տնտեսություն

Կառավարությունը մաքսատուրքից ազատեց Շիրակում 6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր իրականացնող ընկերությունը

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը մաքսատուրքից ազատեց Շիրակում 6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր իրականացնող ընկերությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործադիրի որոշմամբ «Արթիկի ՓՀԿ» ընկերությունը կօգտվի մաքսատուրքից ազատման արտոնությունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է բամբակի, թելի, կտորի թափվածքների արտադրության և վերամշակման մեջ։

Ներդրումային ծրագիրն իրականացվելու էՇիրակի մարզում։ Կկատարվիավելի քան 6 մլրդ դրամի ներդրում, կստեղծվի112 նոր աշխատատեղ՝ 180 000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալն առաջին տարում կկազմի 1,650,000,000 դրամ, որից 1,450,000,000 դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 200,000,000 դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում