Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի նախկին վարչապետն առաջադրվել է «Զառուբեժնեֆտ»-ի տնօրենների խորհրդի անդամի թեկնածու

Հայաստանի նախկին վարչապետն առաջադրվել է «Զառուբեժնեֆտ»-ի տնօրենների 
խորհրդի անդամի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն առաջադրվել է ռուսական «Զառուբեժնեֆտ» ընկերության տնօրենների խորհրդի անդամի թեկնածու:  Ինչպես փոխանցում  է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հաղորդվում է ընկերության պաշտոնական կայքի իրավական տեղեկատվության բաժնում:

Տնօրենների խորհրդի անդամ է առաջադրվել նաև Ռուսաստանի էներգետիկայի առաջին փոխնախարար Ալեքսեյ Տեկսլերը:

Ընդհանուր հաշվով՝ առաջադրվել է 7 թեկնածու: Նրանց թվում են «Զառուբեժնեֆտ» ընկերության գործող նախագահ Սերգեյ Կուդրյաշովը և տնօրենների խորհրդի ներկայիս նախագահ Եվգենի Մուրովը:

Ընկերության տնօրենների խորհրդի անդամ է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի վարչության աշխատակազմի ղեկավար Հրայր Սիմոնյանը:

«Զառուբեժնեֆտ»-ը ռուսական պետական նավթարդյունահանող ընկերություն է: 2004 թվականից գործում է որպես բաց բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am