Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ներկայացնում եմ մի կառավարություն, որն իշխանությունը ստանձնել է ժողովրդավարական հզոր շարժման՝ Թավշյա հեղափոխության արդյունքում. Զոհրաբ Մնացականյան

Ներկայացնում եմ մի կառավարություն, որն իշխանությունը ստանձնել է 
ժողովրդավարական հզոր շարժման՝ Թավշյա հեղափոխության արդյունքում. Զոհրաբ 
Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 21-ին արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 1329-րդ հանդիպմանը, որի շրջանակներում կազմակերպության նախագահությունը Խորվաթիայից փոխանցվեց Ֆինլանդիային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում Զոհրաբ Մնացականյանը հանդես եկավ ելույթով, որում շնորհակալություն հայնտեց Խորվաթիային հաջող նախագահության անկացման համար: Անդրադառնալով խԱնդրադառնալով խորվաթական նախագահության առաջնահերթություններին՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծեց դրանց շարքում ընգրկված կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը և այս ուղղությամբ Հայաստանի նոր կառավարության կողմից գործադրվող ակտիվ ջանքերը:   

ԱԳ նախարարի պաշտոնակատարն իր խոսքում նշեց, որ ներկայացնում է մի կառավարություն, որն իշխանությունը ստանձնել է ժողովրդավարական հզոր շարժման՝ Թավշյա հեղափոխության արդյունքում: Բայց փոփոխությունները չկատարվեցին պարզապես մեկ ամսում: Դրանք մեր երկրում հասարակության ժողովրդավարական կարողությունների հետևողական ամրապնդման արդյունքն էին, որոնք ընդգրկել էին հանրության բոլոր շերտերը: Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ սա նաև Եվրոպայի խորհրդի և այս շրջանակներում գործընկերների հետ համագործակցության արդյունքն է:

Զոհրաբ Մնացականյանը բարձր գնահատեց նաև խորվաթական նախագահության շրջանում մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ իրականացված աշխատանքները՝ կարևորելով ԵԽ անդամ երկրների՝ այս ոլորտում միասնաբար գործելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում նա հավելեց. «Մենք ականատես ենք եղել աշխարհի տարբեր հատվածներում մշակութային ժառանգությանը, ներառյալ հայկական մշակութային ժառանգությանը հասցված էական ու անդառնալի վնասներին»:

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ մի ժամանակահատվածում, երբ առերեսվում ենք բազմակողմ ձևաչափում միջազգային համագործակցության ճգնաժամի ահագնացող մարտահրավերիներին, երկրների հավաքական պարտականությունն է Եվրոպայի խորհրդի 70-ամյակին ընդառաջ մշակել հզոր ուղերձներ՝ ցույց տալու, որ այդ Կազմակերպությունն արդիական և գործուն է: Այս համատեքստում նախարարի պաշտոնակատար Մնացականյանն իր զորակցությունը հայտնեց Ֆինլանդիայի նախագահությանը Կազմակերպության գալիք 70-րդ հոբելյանական տարում, ինչպես նաև հատուկ շնորհակալություն հայտնեց Գլխավոր քարտուղարին Կազմակերպության նկատմամբ իր ամուր հանձնառության համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]