Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իսպանիայում սաստիկ անձրեւները հեղեղումներ են առաջացրել

Իսպանիայում սաստիկ անձրեւները հեղեղումներ են առաջացրել

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաստիկ անձրեւներ են տեղացել մայրցամաքային Իսպանիայում, Ինչպես նաեւ Բալեարյան եւ Կանարյան կղզիներում, ծովեզերքին դրանք հեղեղումներ են առաջացրել, Վալենսիայում եւ Ալիկանտեում նոյեմբերի 19-ին սահմանվել Է վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է AEMET օդերեւութաբանական գործակալությունը: Առանձնապես տուժել Է արեւելյան ափը:

Նավատայի մունցիպալիտետում (Խերոնայի նահանգ, Կատալոնիայի Ինքնավար Մարզ) մեկ քառակուսի մետրի վրա 170 լիտր տեղումներ են գրանցվել: Մանոլ գետը (Խերոնայի նահանգ) դուրս Է եկել ափերից, դրա հետեւանքով տարահանվել են Ֆիգերասի մի քանի տասնյակ բնակիչներ: Խերոնայում փակ են մայրուղիների 26 հատվածներ: Վտանգի «նարնջագույն» մակարդակ Է սահմանվել Բալեարյան կղզիներում: Կանարյան կղզիներում նոյեմբերի 18-ին ալիքները հասել են վեց մետր բարձրության:

Տեներիֆեի Գարաչիկո քաղաքում փակ Է ափամերձ ճանապարհներից մեկը: Այն բանից հետո, երբ շենքերից մեկում փլվել Է պատշգամբը, 40 մարդ Է տարահանվել: Բացի դրանից, տարահանվել Է կղզու հարավում գտնվող Ադեխեի բնակիչների մի մասը: Այստեղ ալիքները ջարդել են հյուրանոցի ռեստորանների ապակե ցուցափեղկերը: Անդալուսիայում առանձնապես բարդ իրավիճակ Է ստեղծվել Ուելվայում եւ Մալագայում: Երկրի հյուսիսում՝ Աստուրիայում, ալիքները նույնպես հասել են չորսից մինչեւ վեց մետր բարձրության:

Վիվեյրոյի մունցիպալիտետում (Գալիսիայի Ինքնավար Մարզ) մի տարեց կին Է զոհվել այն բանից հետո, երբ ջրը լցվել Է նրա տուն: Նոյեմբերի 19-ին Վալենսիայի նահանգի հարավում եւ Ալիկանտեի հյուսիսում սաստիկ քամիների պատճառով վտանգի «կարմիր մակարդակ» Է սահմանվել: Նոյեմբերի 19-ին չեղարկվել են 45 հազար դպրոցականների պարապմունքները: Մեկ շաբաթ Է, ինչ Իբերիական թերակղզում շարունակվում են անձրեւները, բացի այդ, ջերմաստիճանի կտրուկ նվազում Է սպասվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am