Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ջանեթ Ջեքսոնը MTV մրցանակաբաշխությանը հանդես Է եկել կանանց իրավունքների պաշտպանությամբ

Ջանեթ Ջեքսոնը MTV մրցանակաբաշխությանը հանդես Է եկել կանանց իրավունքների պաշտպանությամբ

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Ջանեթ Ջեքսոնը MTV Europe Music Awards մրցանակի պարգեւատրման արարողությանը, որը կայացել Է Բիլբաոյում (Իսպանիա), հանդես Է եկել կանանց իրավունքների պաշտպանությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ստանալով «Լեգենդ» մրցանակը՝ նա ճառ Է արտասանել, որում կոչ Է արել ապահովել կանանց ու տղամարդկանց իրական իրավահավասարությունը:

«Մեծ պատիվ Է այս պարգեւն ստանալը, բայց նաեւ՝ մեծ պատասխանատվություն: Ես այսօր կցանկանայի խոսել այն կանանց մասին, որոնց ձայները խլացնում են: Ես այն կանանցից մեկն եմ, որոնց թույլ չեն տվել խոսել, որոնց հետ վատ են վարվել, որոնց վախեցրել են, այն կանանցից մեկը, որոնք ապրել են վախի մեջ: Ես ձեզ հետ եմ, դուք իմ քույրերն եք… Կանա՛յք, մեզ անսալու են, եւ մենք խոսելու ենք հանուն արդարության»,-ասել Է երգչուհին:

MTV Europe Music Awards պարգեւի 25-րդ մրցանակաբաշխությունը նոյեմբերի 4-ին տեղի Է ունեցել Բիլբաոյում: Հեռարձակումը կատարվում Էր պաշտոնական կայքում: Պարգեւատրման ֆավորիտուհին Է դարձել Կամիլա Կաբելիոն. նա շահել Է չորս անվանակարգում, այդ թվում՝ լավագույն երգ (Havana), լավագույն տեսահոլովակ, լավագույն երգչուհի: Լավագույն փոփ-արտիստուհի Է ճանաչվել Դուա Լիպան, լավագույն ռոք-կատարող՝ 5 Seconds of Summer խումբը, լավագույն այլընտրանքային խումբ՝ Panic! At the Disco-ն, լավագույն հիփ-հոփ-արտիստուհի՝ Նիկի Մինաժը, լավագույն կենդանի ելույթ՝ Շոն Մենդեսը, լավագույն նոր արտիստ՝ Քարդի Բին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am